Տարածաշրջանային

Jewish Voice-ը ՄՕԿ-ին հորդորել է լրջորեն մտածել 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը Ստամբուլին վստահելուց առաջ

3 րոպեի ընթերցում

Jewish Voice-ը ՄՕԿ-ին հորդորել է լրջորեն մտածել  2020 թ. ամառային օլիմպիական խաղերը Ստամբուլին վստահելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Jewish Voice-ըհորդորել է Oլիմպիական միջազգային կոմիտեին ուշադրություն դարձնել Թուրքիայում տիրող իրավիճակին և լրջորեն մտածել` արդյոք այդ երկիրը հարմար վայր է միջազգայինսպորտային իրադարձության համար: Ստամբուլը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքների ամենահավանական թեկնածուներից մեկն է: Միջազգային օլիմպիական խաղերն հյուրընկալելու համար Էրդողանն օգտագործում է քաղաքը որպես քաղաքակրթություններըկապող օղակներկայացնելու մարտավարությունը:«Չնայած այս ամենին Թուրքիայի առաջնորդը չի տատանվում երկրի ներսում ստեղծել ավտորիտարիզմի եւ արագ բռնապետության մթնոլորտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`մեկնաբանում էJewish Voice-ը:

Նրանք նաև կոչ են արել Թուրքիայում մարդու իրավունքները հարգող մարդկանց շարունակել անտեսել իրենց արդարացված մտավախությունները և լայնածավալ դիմադրություն ցուցաբերել Էրդողանի ռեժիմի դեմ:

«Վերջին շրջանումԷրդողանը մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացրել, որոնք սահմանափակում են անհատի իրավունքները և պարտադրում մուսուլմանական օրենքի` Շարիաթի, ինչպես օրինակ վարչապետի վերջին փորձերը անօրինական դարձնելալկոհոլիհասարակական սպառումը երեկոյան ուշժամերին»,- գրում էJewish Voice-ը:

Զանգվածային փոթորկոտանկարգություններ բռնկվեցին, հասարակ ժողովուրդը ոտքի կանգնեց հայտարարելու, որ չի հանդուրժի սոցիալական այդ ծանր միջոցները:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձեց պաշտպանվել հակահարձակման միջոցով` Թուրքիայի ոստիկանությանը հրահանգելով իր զինանոցի ողջ զենքը արձակել ցուցարարների վրա: Ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառելուց բացի ոստիկանությունը ձերբակալել է70 իրավաբանների, ովքեր համակրում էին ցուցարարներին: Ինչպես նկատում էWall Street Journal-ը, «վարչապետը և նրա քաղաքական համախոհները հետապնդում են մեդիամագնատներին, զինծառայողներին, դատավորներին և լրագրողներին, որոնցից շատերը ճաղերի հետևում են` ահաբեկչության կամ դավարդրության մեղադրանքով»:

Փոխանակ դժվարությամբ վաստակած հարկերի գումարով մշակութային հաստատություններ կառուցեն, որոնք կհարստացնեն մարդկանց մտահորիզոնը և կզարգացնեն արտիստիկ ունակությունները, կառավարությունը նախընտրել է1700 մզկիթ կառուցել ողջ երկրով մեկ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում