Մշակույթ

Համաշխարհային ժառանգության սիրիական օբյեկտներն սպառնալիքի տակ են. ՅՈՒՆԵՍԿՕ

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային ժառանգության սիրիական օբյեկտներն սպառնալիքի տակ են. ՅՈՒՆԵՍԿՕ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Համաշխարհային ժառանգության բոլոր վեց սիրիական հուշարձաններն ընդգրկել Է այն օբյեկտների ցանկում, որոնք հայտնվել են սպառնալիքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հաղորդել Է Agence France-Presse-ը:

Մշակութային ժառանգության համաշխարհային ցուցակում ներառված Է սիրիական վեց հուշարձան՝ Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Պալմիրայի հնագիտական հուշարձանները, Բոսրայի հին քաղաքը, Հոսպիտալիերների Կրակ դը Շեւալիե դղյակը եւ Քրալաթ Սալահ ադ Դին դղյակը (Սալադինի ամրոցը) եւ Հյուսիսային Սիրիայի հնադարյան գյուղերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքով՝ ներկայում բոլոր օբյեկտներն Էլ հայտնվել են սպառնալիքի տակ:

«Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով այսուհետեւ հնարավոր չԷ երաշխավորել այս վեց օբյեկտների պահպանությունը եւ բացառիկ ունիվերսալ արժեքի պաշտպանությունը»,- նշել Է կազմակերպությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում