Քննարկվել են ԱՀԿ-Հայաստան համագործակցության վերաբերյալ հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահութան նախարար Դերենիկ Դումանյանի հրավերով աշխատանքային կարճատև այցով Հայաստանում է գտնվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Ջակաբին իր հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ նրա այցը դրական լուրջ ազդեցություն կունենա հետագա համագործակցության վրա։

Մինչ ԱՀԿ-Հայաստան համագործակցության հարցերի քննարկումը, Դերենիկ Դումանյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները և այն մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին առողջապահական քաղաքականության հիմքում են լինելու։ Նախարարը կարևորել է հատկապես ԱՀԿ-ի քաղաքականությանը համահունչ ՀՀ Առողջապահության քաղաքականության հայեցակարգի մշակումը, որի հիմնական ուղղությունների շուրջ էլ կձևավորվեն բարեփոխումների ապագա ծրագրերը։ Դերենիկ Դումանյանը խոսել է նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջապահական համակարգի ֆինանսավորման հայեցակարգի, դեղորայքային քաղաքականության, հանրային առողջապահական ծառայությունների զարգացման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սկրինինգների իրականացման, մոր և մանկան առողջության պահպանման, առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում ծառայությունների տրամադրման կազմակերպման և կառավարման օրինակելի մոդելի, ինչպես նաև ախտորոշման ու բուժման չափորոշիչների ներդրման և այլ ծրագրերի մասին։

Անդրադառնալով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ արդյունավետ աշխատանքին` Դերենիկ Դումանյանը նշել է, որ վերջերս ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստերից մեկում մանրամասն ներկայացվել են այդ համագործակցության արդյունքները։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է աջակցելու ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերին։ Նա բարձր է գնահատել հատկապես Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ծրագրի դրական արդյունքները, ինչպես նաև մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազումը։ Ընդգծել է, որ դեռևս լուրջ խնդիր է հանրապետությունում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մեծ տարածվածությունը, ուստի խրախուսելի են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվող սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգները։ Տիկին Ջակաբը կարևորել է նախարարության հաստատակամությունը համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, մանավանդ, որ դրան նպատակաուղղված ծրագրերն ու մոտեցումները բխում են եվրոպական ուղեցույցներից։

Նախարար Դումանյանը Ժուժաննա Ջակաբին շնորհակալություն է հայտնել ինչպես այցի, այնպես էլ աջակցության պատրաստակմության համար։

Հունիսի 20-ին կայանալիք համատեղ աշխատաժողովում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության լույսի ներքո մանրամասն կքննարկվեն գերակա խնդիրների շուրջ իրականացվող ծրագրերն ու գործողությունները։

Հայերեն English

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը