Քաղաքականություն

Ազգային ժողովն այսօրվա նիստը կշարունակի մինչև օրակարգային հարցերի սպառումը. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն այսօրվա նիստը կշարունակի մինչև օրակարգային հարցերի սպառումը. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը որոշեց հունիսի 20-ի նիստը ևս անցկացնել առանց ընդմիջման մինչև օրակարգային հարցերի սպառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման առաջակ արեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նկատի ունենալով, որ մնացել է 10 օրակարգային հարցի քննարկում:Առաջարկն ընդունվեց 87 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկել է հունիսի 17-ին: Հունիսի 18-ի և հունիսի 19-ի նիստերը ևս անցկացվել են առանց ընդմիջման: Քննարկվել և երկրորդ ընթերցմամբ հաստատվել են մի շարք օրենքների նախագծեր, մասնավորապես «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը, «Երկրապահի կարգավիճակի մասին» նախագիծը, «Նվազագույն ամսaկան աշխատավարձի» մասին նախագիծը և այլն:

20.06.2013

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում