Սպորտ

Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադային չեմպիոն Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է:

Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, 4-րդ տուրից առաջատարՌոբերտ Հովհաննիսյանն ունի 4 միավոր: 3,5 միավոր ունի Լեւոն Բաղդասարյանը, իսկ 3-ական միավոր` Զավեն Անդրիասյանը, Արթուր Չիբուխչյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Դավիթ Հարությունյանը եւ Հովիկ Հայրապետյանը:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարն անցկացվում է արդեն 6-րդ անգամ Ջերմուկ քաղաքում: Այս տարի մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստներ այդ թվում` գրոսմայստերներ Եվգենի Պոստնին (Իսրայել), Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան):Այն մեկնարկել է հունիսի 16-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում