ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միանում է մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի ներկայացուցիչները միացել են «Ներդրումներ Ցեղասպանության դեմ» ընկերությանը եւ մասնակցել ամերիկյան խոշոր ներդրող հանդիսացող Fidelity հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող ռեժիմներին օգնող ընկերություններում ներդրումներից խուսափելու հարցը:

Հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը մասնակցել են Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը եւ Հայ դատի ակտիվիստ Տիգրան Կալիգյանը:

Հանդիպման ժամանակ բաժնետերերը պահանջել են, որպեսզի հիմնադրամի ղեկավարող խորհուրդը թափանցիկ ընթացակարգեր իրականացնի՝ ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելու համար:

Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի խոսքով` Fidelity-ի բաժնետերերի հետ հանդիպումը ցույց է տվել, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք կապված չեն ցեղասպանությունների հետ: «ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եւ «Ներդրումներ ցեղասպանության դեմ» ընկերությունն իրենց գործունեությանը միջազգային ուղղվածություն կհաղորդեն՝ հանցավոր ռեժիմներին հատկացվող ֆինանսական աջակցությանը վերջ տալու համար»,-ասել է նա:

ԱՄՆ դաշնային օրենքը նավթային ընկերություններին եւ շատ այլ ընկերությունների արգելում է գործել Սուդանում: Որոշումը մեկնաբանվում է նրանով, որ Fidelitiy-ն եւ ամերիկյան շատ այլ ֆինանսական կառույցներ արտասահմանյան շատ նավթային ըկերություններում խոշոր ներդրումներ են անում, որոնք էլ իրենց հերթին ներդրումներ են անում Սուդանում` անուղղակիորեն օգնելով այդ երկրի կառավարությանը կողմից իրականացվող ցեղասպանությանը:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը