1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի դատարանը աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային դատապարտել է մեկ տարի ութ ամսվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «France press»-ը:
«Dolce & Gabbana» հայտնի բրենդի հիմնադիրները մի քանի տարի շարունակ գտնվել են հարկային և դատական մարմինների ուշադրության կենտրոնում:
2004թ.-ից սկսած, երբ Լյուքսեմբուրգում հիմնադրվել են «Dolce & Gabbana Luxemburg sarl» և «Gado sarl» ընկերությունները, նորաձևությանհայտնիտան հիմնադիրները զբաղվել են ֆինանսական հաշվետվությունների և հարկային փաստաթղթերի կեղծմամբ, ինչի հետեւանքով չի վճարվել շուրջ մեկ միլիարդ եվրո:
Ավելի վաղ Միլանի դատախազությունը պահանջել էր նրանց դատապարտել 2,5 տարվա ազատազրկման: