Արծրուն Հովհաննիսյանը խնդրահարույց չի գնահատում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերումները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես խնդրահարույցչեն գնահատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ ձեռքբերումները ՀՀ համապատասխան ծառայություններինհայտնի ենդեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար, իհարկե, խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակընաև շեշտում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»: