Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Արևելյան Եվրոպայի առավել ներկայանալի խաղացողներից մեկը. Guardian
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շախտյոր»-ի ծագող աստղը, ով ներկայացնում է Հայաստանի ուժեղ հավաքականը, հավակնում է դառնալ Արևելյան Եվրոպայի առավել գրավիչ խաղացողներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին գրում է The Guardian բրիտանական հեղինակավոր պարբերականը Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող հոդվածում:
«Մխիթարյանն ազատորեն կարող է գործել և որպես կիսապաշտպան, և որպես հարձակվող, ուստի ըմբռնելի է, թե ինչու է Բրենդան Ռոջերսն այնքան հակված նրան Լիվերպուլ բերել: Նա տիրապետում է այն բոլոր կարողություններին, որոնք այդքան կարևորվում են հիմնական թիմերի կողմից, նաև նա ունի կոշտություն, որի կարիքն ուներ Լիվերպուլը վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում»,- գրում է պարբերականը:
Guardian-ը Մխիթարյանի տեխափոխվելը Լիվերպուլ տրամաբանական է համարում, քանի որ այդ թիմն իր խաղաոճով համեմատաբար նման է «Շախտյոր»-ին:
«Հայ ֆուտբոլիստների շարքերում Մխիթարյանը կանգնած է Նիկիտա Սիմոնյանի, Էդուարդ Մարկարովի և Խորեն Հովհաննիսյանի կողքին: Լինելով հայմեծագույն խաղացողներից` նա, հավանաբար, մեծ պատասխանատվություն է կրում, քան նրանցից որևէ մեկը, պատասխանատվություն, որը նա շատ լավ գիտակցում է»,- գրում է թերթը:
«Փոքրաթիվ հայ ֆուտբոլիստների է հնարավորություն տրվում խաղալ Չեմպիոնների լիգայում, և սա իսկապես կարևոր է ինձ համար: Ես ցանկանում եմ անել ամեն ինչ, որպեսզի տպավորություն գործեմ բոլոր նրանց վրա, ովքեր հետևում են իմ խաղին», - նշել է Մխիթարյանը դեռևս անցյալ մրցաշրջանի ժամանակ:
Հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցյալ մրցաշրջանում առաջին 14 պարտիաները ամփոփել է16 գոլով, իսկ ընդհանուր մրցաշրջանը`25 գոլով:Իր հեղինակած 25 գոլի շնորհիվ Մխիթարյանըդարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու: