ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային տնտեսական ամենամյա համաժողովի աշխատանքներին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովը տեղի կունենա հունիսի 20-22-ը. այն այս տարի անցկացվում է «Գլոբալ տնտեսության հեռանկարները. վճռական գործողությունների ժամանակ» խորագրով:
Գեւորգյանը կմասնակցի ներդրումների ներգրավման եւ տարածաշրջանների զարգացման թեմաներով քննարկումներին: