Արմեն Մովսիսյանը հայտարարում է, որ ռուսական «Գազպրոմ»-ի հետ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանը դեռևս ոչ մի գործարք չի կատարել, մասնավորապես` 20 տոկոս բաժնետոմսերի մասով: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:«Այս պահին բանակցությունները դեռ ընթանում են, և որևէ գործարք կատարված չէ: Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը` նկատելով, որ քննարկումներ են ընթանում նաև այլ հարցերի շուրջ: Բանակցությունները կավարտվեն մինչև ամսվա վերջ:Լրագրողի այն դիտարկմանը, թե 20 տոկոս բաժնետոմս հանձնելու դեպքում ռուսական կողմը կարող է ցանկացած գին թելադրել, Մովսիսյանը շեշտեց, որ այդպիսի խնդիր չկա:
Ռուսական կողմը հայտարարել էր, որԱլեքսեյ Միլլերն ու Արմեն Մովսիսյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորությունը:2006 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ»-ը եւ ՀՀ կառավարությունը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել հանրապետության տարածքում իրացվող գազաԷներգետիկական նախագծերին «Գազպրոմ»-ի մասնակցության մասին: Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում Է «Հայռուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի բաժինն ավելացնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների միջոցով:Բաժնետոմսերի թողարկումների արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի բաժինը հասցվել Էր 80 տոկոսի: Էմիսիայից ստացված միջոցներն ուղղորդվել են Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ Էներգաբլոկի եւ Հայաստանի գազի ենթակառուցվածքի շիարարությանը: