ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ուկրաինա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Ուկրաինա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը Օդեսայում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: