Տնտեսություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց»ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի հունիսի 19-ի քվեարկության ժամանակ` 67 կողմ, 5 դեմ, 12 ձեռնպահ ձայներով:Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի հունիսի 12-ի քվեարկության ժամանակ` 85 կողմ, 5 դեմ, 20 ձեռնպահ ձայներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրենքի նախագծով առաջարկվում է արտոնություններ տրամադրել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կառավարության կողմից կճանաչվեն ծրագրի իրականացնողներ:Երբ այս կազմակերպությունները ծառայություններ կգնեն ոչ ռեզիդենտ ընկերություններից, ապա առաջացած եկամուտները կազատվեն շահութահարկից, բայց միայն այն դեպքերում, երբ նրանք այդ եկամուտները կներդնեն ծրագրի իրականացման մեջ:

Դիլիջանի միջազգային դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:Դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականին: Այդ ժամանակ շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում