Ազգային ժողովն այսօր եւս առանց ընդմիջման կանցկացնի նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում կայացրեց հունիսի 19-ի նիստն անցկացնել առանց ընդմիջման մինչև ժամը 18:00-ը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ նիստում նման առաջարկով կրկին հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հաշվի առնելով հագեցած օրակարգը և քննարկվելիք հարցերի կարևորությունը:
Առաջարկն ընդունվեց 72 կողմ, 5 դեմ ձայներով:
ԱԺ հունիսի 19-ի նիստում քննարկվում է «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու մասին նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Կարդացեք հոդվածը` English