Երևանի թիվ 119 ավագ դպրոցում կգործի ֆրանսիական լիցեյ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հունիսի 19-ին ստորագրեցին կրթական համագործակցության հուշագիր: Փաստաթղթով Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր կիրականացվի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ այս ծրագրով սկիզբ է դրվում Հայաստանում լիարժեք գործող ֆրանսիական լիցեյի կայացմանը: «Երևանի թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ու լրացուցիչ կրթության համապատասխան դասարան ձևավորելու ծրագրի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ներգրավել համապատասխան մանկավարժական կադրեր, հստակեցնել կրթության բովանդակությունը, ֆրանսիական լավագույն փորձը ներմուծել մեր հանրակրթական ծրագրերում, ինչպես նաև մեր աշակերտների ու ծնողների մոտ ֆրանսիական հանրակրթական երրորդ աստիճանի ծրագրերի հետաքրքրություն ստեղծել»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ բարեհաջող առաջադիմության դեմքում լավագույն աշակերտները կստանան ոչ միայն հայկական հանրակրթական դպրոցի ավարտական վկայական` ատեստատ, այլ նաև համապատասխան սերտիֆիկատ ֆրանսիական կողմից` որպես ապացույց համապատասխան մակարդակի լեզվաիմացության: Սա և իրենց առաջադիմությունը գնահատող այլ փաստաթղթեր թույլ կտան շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր, որտեղ ուսումնառության ընթացքում ֆրանսիական կողմը հանձն է առնելու լավագույն աշակերտների համար որոշակի կրթաթոշակներ տրամադրել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի խոսքով` վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ԿԳՆ-ի հետ կնքել է արդեն 3 համաձայնագիր, որոնք գուցե և եղել են ամենակարևորը: «Ծրագիրը նպատակ ունի աշակերտներին հնարավորություն տալ իրենց կրթությունը շարունակել ֆրանսիայում: Դրա համար մենք ոչինչ չենք խնայում և ցանկանում ենք պատրաստել բարձրակարգ կադրեր: Ֆրանսիական կողմը նաև ստանձնում է իրականացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստաման գործընթացը»,- ասաց դեսպանը:

Դպրոցում կիրականացվի «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրի առարկաներ, «Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքականություն» առարկաների ուսուցոմ` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ: Ծրագիրը կիրականացվի 2013-2014 ուսումնական տարվանից և տարեկան մեկ դասարանում` մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով:

Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանն ավարտելուց հետո աշակերտին կտրվի լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով նրա ստացած գնահատականները: Իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտները կստանան ֆրանսիական ծրագրերն ավարտելու մասին վկայական:

Հայերեն English

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները