Տնտեսություն

Մեկ շաբաթում Հայաստանից ծիրանի արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները

2 րոպեի ընթերցում

Մեկ շաբաթում Հայաստանից ծիրանի արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մեկ շաբաթում «Սպայկա» ընկերությունը արտահանել է 3 հազար տոննա ծիրան, որը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին Հայաստանից լավագույն դեպքում արտահանվել է 12-13 հազար տոննա ծիրան։ «Այս տարի ծիրանի արտահանման ծավալները կգերազանցեն նախորդ տարիների արդյունքը։ Թեև կարկուտից վնասվել են շատ այգիներ, սակայն այն մարզերում, որտեղ կարկուտ չի տեղացել, կա ծիրանի հիանալի բերք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը։ Խոսելով ծիրանի մթերման արժեքից՝ Բաղդասարյանը նշեց, որ այս տարի մթերման գինը տնտանվում է 400-500 դրամի սահմաններում։ «Հայկական ծիրանի մթերման ամենաօպտիմալ գինը 300-350 դրամն է, որը հնարավորություն է տալիս անսահմանափակ ծավալներով արտահանում իրականացնել՝ իրացնելով արտահանված ողջ բերքը։ Որքան գինն ավելանում է, այնքան ավելանում են բերքի իրացման հետ առնչվող ռիսկերը։ Հայաստանից ծիրան արտահանողները Ռուսաստանում և այլ երկրներում առևտուրը կազմակերպում են մեծածավալ շուկաներում, որտեղ ծիրանը վաճառվում է 700-750 դրամի սահմաններում»,-ասաց Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին կարգավորվել է ռուսական սուպերմարկետների հետ համագորակցությունը, և այժմ հայկական բերքը առավել հեղինակություն է վայելում։

Հունիսի կեսին Հայաստանում մեկնարկել է ծիրանի բերքահավաքը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականով ծիրանի մթերումը պետք է կազմակերպվի 500 դրամով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում