Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հունիսի 18-ին կայացած հանդիպմանը ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւորել է պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնակցությունը միջազգային համաժողովին: Նա բարձր է գնահատել Կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նշվել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր է գնահատել մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով` Հայաստանը այս ուղղությամբ կարեւոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունել է Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի եւ լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասել է Հերվիգ Վան Շտաայը:

Հայերեն English Русский

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից