Սպորտ

Տիգրան Պետրոսյանը «Մեծ Եվրոպա»-ում զբաղեցրեց 13-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը «Մեծ Եվրոպա»-ում զբաղեցրեց 13-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը «Մեծ Եվրոպա» մրցաշարում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջարանում ավարտված «Մեծ Եվրոպա» 2-րդ օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 220 մասնակիցների մեջ գրավել 13-րդ տեղը:

Ավետիք Գրիգորյանը եւ Դավիթ Պառավյանը վաստակել են 5,5-ական, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` 5, Վալենտին Փամբուկչյանը` 4,5 միավոր:

7,5 միավորով մցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը (Շվեդիա):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում