Սպորտ

Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի առաջատարներն են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի առաջատարներն են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարում արդեն նկատելի են առաջատարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, 3-րդ տուրից հետո 3 միավորով առաջին եւ երկրորդ տեղերն են կիսում շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ ՀովհաննեսԳաբուզյանը: 2,5 ա-ական միավոր ունեն Արթուր Չիբուխչյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաղդասարյանը եւ Ռոբերտ Աղասարյանը:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարն անցկացվում է արդեն 6-րդ անգամ Ջերմուկ քաղաքում: Այս տարի մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստներ այդ թվում` գրոսմայստերներ Եվգենի Պոստնին (Իսրայել), Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան):Այն մեկնարկել է հունիսի 16-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում