1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի հետեւանքով շինության առաջին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր`10 քմ մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի մասին ահազանգը ստացվել է հունիսի 19-ին`ժամը00.00-ին: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին,մարվել՝ 00.34-ին:
Հրդեհն առաջացել է էլեկտրականության կարճ միացումից: Վարպետի ստեղծագործությունները չեն տուժել, գեղանկարները դուրս են բերվել թանգարանից, որպեսզի չվնասվեն: Նշվել է նաև, որ հրդեհի հետևանքով ջուր է լցվում թանգարանի ներսում, որտեղ աշխատում են նաև կոմունալ ծառայությունների աշխատակիցները:
Սարյանի թանգարանում ընթանում են վերակառուցման աշխատանքներ, նախատեսվում է ավելացնել չորրորդ հարկ: Վերանորոգման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 396 միլիոն դրամ: