Մշակույթ

Գրողների միությունն անցկացնում է չտպագրված ստեղծագործությունների մրցանակաբաշխություն

1 րոպեի ընթերցում

Գրողների միությունն անցկացնում է չտպագրված ստեղծագործությունների մրցանակաբաշխություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) աջակցությամբ Հայաստանի գրողների միությունն իրականացնում է գրական մրցանակաբաշխություն, որին ներկայացված են տարբեր ժանրերում ստեղծագործող հայ գրողների ստեղծագործություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցանակաբաշխությանը ներկայացված գրողներն իրենց ստեղծագործությունները հայտագրել են ծածկանուններով, որպեսզի ստեղծագործություններին ծանոթացող ժյուրիի անդամները չկարողանան հասկանալ, թե ում ստեղծագործությունն է այն` ավելի անաչառ գնահատական տալու համար: Գրողների միության նախպագահ Լևոն Անանյանը տեղեկացրեց, որ ներկայացված 20 հայտատուներից կհաղթեն միայն 5-ը: «Հաղթող գրողները որպես նվեր կստանան 1 մլն 600 հազար դրամ գումար, որը կտրամադրեն ՌՀՄ-ն և Համաշխարհային հայկական կոնգրեսը»,-տեղեկացրեց Անանյանը:

Ժյուրիի անդամները ստեղծագործություններն ընթերցելու համար ունեն 17 օր, որից հետո` հուլիսի 4-ին, կկայանա մրցանակաբաշխությունը, և պարզ կլինեն հաղթողների անունները: Մրցանակաբաշխությանը ներկայացվել են դեռևս չտպագրված ստեղծագործություններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում