4 րոպեի ընթերցում
ԱՄՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստ է Թալիբանի հետսկսել ուղիղ բանակցությունները խաղաղության հաստատման շուրջ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել են Սպիտակ տան պաշտոնատար անձինք:
Առաջին հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա օրերին Քաթարի Դոհա քաղաքում, որտեղ թալիբները բացել են իրենց առաջին արտասահմանյան գրասենյակը:
Աֆղանստանի նախագահՀամիդ Քարզայը հայտարարել է, որ իր կառավարությունը եւսպատվիրակությունէ ուղարկում Քաթար` մասնակցելու թալիբների հետ բանակցությանը:
Հայտարարությունն արվել է այն օրը, երբ ՆԱՏՕ-ն ողջ Աֆղանստանի անվտանգությունըհանձնեց երկրիկառավարական ուժերին:
Սպիտակ տանից հայտնել, որ գերիների փոխանակումը կլինի քննարկման գլխավոր թեմաներից մեկը, բայց բանակցությունների առաջին շաբաթների ընթացքում նախ կքննարկվեն միմյանց դիրքորոշումները:
Ամեն դեպքում բանակցությունները կընթանան այն պայմանով, որ Թալիբանը մերժի բռնությունները, հրաժարվի «ԱլՔաիդա» ահաբեկչական կազմակերպությանհետ իր կապերից եւ հարգի Աֆղանստանի սահմանադրությունը` ներառյալ կանանց եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Ամերիկյան պաշտոնյաները նշել են, որ սա առաջին քայլն է շատ երկար մի ճանապարհի, որի հաջողությունը, սակայն, երաշխավորված չէ:
Երեքշաբթի Թալիբանը հայտարարություն է տարածել, որում որպեսԴոհայում գրասենյակի տեղակայման հիմնականնպատակ նշված է «աֆղանացիներին հանդիպելը»:
Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ իրենք ծրագրում են հարաբերություններ հաստատել ՄԱԿ-ի, այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ կառավարական հաստատությունների հետ:
Թալիբների ներկայացուցիչ Մուհամմեդ Նաեյեմը լրագրողներինհայտնել է, որ Դոհայում «քաղաքական անջրպետը» բացելուց հետոխումբը ցանկանում է բարեկամական կապեր հաստատել Աֆղանստանի հարեւան երկրների հետ եւս:
Մինչդեռ նախկինում Թալիբանը միշը հրաժարվել է Աֆղանստանի նախագահի, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից` նրանցբնորոշելովորպես Միացյալ Նահանգների «խամաճիկների»:
Աֆղանստանի անվտանգությունը երեքշաբթի օրվանից հանձնվել է կառավարական ուժերին, առաջին անգամ այն բանից հետո, երբ 2001 թվականին Թալիբանը դուրս էր մղվել:
Միջազգային խաղաղարար ուժերը պատրաստվում են Աֆղանստանում մնալ մինչ 2014 թվականի ավարտը եւ վերադառնալ, երբ անհրաժեշտ լինի:
«Թալիբան» շարժումը Կանադայի իշխանություններըպաշտոնապես ճանաչել են ահաբեկչական: Կանադան ՆԱՏՕ-ի անդամ պետություններից առաջինն է, որը ներքին օրենսդրությամբ թալիբներին ճանաչել է ահաբեկիչներ:Դրանից բացի, ահաբեկչական կազմակերպությունների կանադական ցուցակում ներառվել է նաև «Հաքքանիի ցանց» աֆղանական խմբավորումը, որին վերագրում են հարձակումներ անվտանգության պահպանման աջակցության միջազգային ուժերի վրա:Դրանք ահաբեկչական ճանաչելու որոշումն ընդունել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Վիկ Թեյվզը:Կանադայի իշխանություններն արգելել են կանադական հաստատություններին որևէ համագործակցություն «Թալիբանի» հետ: