Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը դրական է գնահատում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը դրական է գնահատում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը դրական է եւ վկայում է նրանց կողմից խնդրի լուծման ուժային տարբերակների անընդունելիության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ընդունված համատեղ հայտարարության մեջ ամենակարեւոր գաղափարն այն է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է կատարվեն քայլեր, եւ որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասաց Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը շեշտեց, երեք նախագահներն ընդգծում են ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած ուժային տարբերակի անընդունելիությունը:

Անդրադառնալով հայտարարության մեջ անուղղակի պարտադրանքի որոշ տարրերի առկայությանը՝ Բաբայանը նշեց, որ հայտարարությունն ավելի շատ կոչ է՝ միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ինչ-որ ձեւով փորձում են բանակցային գործընթացը պահպանել: Սա երբեմն անում են, որպեսզի գործընթացն ամբողջությամբ փակուղի չմտնի, առանց այն էլ այն, այսպես ասած, վերակենդանացման փուլում գտնվող գործընթաց է»,- ասաց Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ հայտարարություն են ընդունել հունիսի 18-ին՝ կողմերին կոչ անելով ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում