Սփյուռք

Ֆրանսիայում հայկական գերազանցության շաբաթվա շրջանակում անց է կացվել Հայաստանի տուրիզմին և Արցախի ներկայացմանը նվիրված օր

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում հայկական գերազանցության շաբաթվա շրջանակում անց է կացվել Հայաստանի տուրիզմին և Արցախի ներկայացմանը նվիրված օր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության և «Terre d` Armenie» կազմակերպության նախաձեռնությամբ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում հունիսի 18-ին անցկացվել է Հայաստանի տուրիզմին և Արցախի ներկայացմանը նվիրված օր, որի ընթացքում կայացել է Գեղարքունիքի և Լոռու մարզերը ներկայացնող ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

«YAN Voyage» տուրիստական կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը: Ցուցադրվել է նաեւ Արցախի մասին ֆիլմ:

Միջոցառման շրջանակներում շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին:

Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ Երիտասարդների միության (JAF) պարի և երգի խմբի համերգը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում