Տնտեսություն

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը հագեցած կլինի հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով

1 րոպեի ընթերցում

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը հագեցած կլինի հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կմեկնարկի 6-րդ ամենամյա Դիջիթեք բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից, գործարար ներկայացումներից և պլենար նիստերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ հանրային կապերի ծառայությունից, այս տարի ֆորումի օրակարգը հագեցած կլինի հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյո՞ք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը և բիզնես հրեշտակները խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպես աջակցել ՓՄՁ նորարարությանը և ձեռնարկությանը, ո՞վ է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից և ո՞վ պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է Ալիանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում