«Բոլորը գնում են Երեւան» նախաձեռնությանը հաջողվեց Հայաստանի հին մշակույթն եւ պատմությունը ներկայացնել աշխարհին. Մելիս Կուբիտս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունիսի 12-16-ը անցկացված«Բոլորը գնում են Երեւան»ժողովրդական դիվանագիտության առաքելությունըկայացել է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 18-ին հրավիրված ասուլիսում նման գնահատմամբ հանդես եկավ Ժողովրդականդիվանագիտությանառաքելության համահիմնադիրՄելիսԿուբիտսը` շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր իրականացնողներին:

«Այս ծրագիրը ցույց տվեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը 21-րդ դարում գոյություն ունի, եւ պետք է հավատալ ու իրականացնել առաջին քայլը: Պետք չէ քաղաքական գործիչներին թողնել որոշումը, թե որ ժողովուրդները կարող են միմյանց հետ շփվել, դա կարող են հասարակություններն իրենք էլ որոշել»,- ասաց Կուբիտսը: Նրա դիտարկմամբ` հետաքրքրական էին բոլոր այն 40 միջոցառումները, որոնք տեղի են ունեցել ծրագրի շրջանակներում:

Հունիսի 12-ից 16-ըմիջոցառումներ են անցկացվել Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Տաթեւում, Էջմիածնում:Առաքելության շրջանակներում Երեւան է այցելել շուրջհինգ հարյուր օտարերկրյա հյուր,այդ թվում` շուրջ երկու հարյուր մշակութային գործիչներ, ձեռներեցներ եւ լրագրողներ Էստոնիայից։

«Մեր զբոսաշրջիկները Տաթեւի վանք մեծ խանդավառությամբ են այցելել, մեծ տպավորություններով են վերադարձել այնտեղից»,- պատմեց առաքելության համահիմնադիրը:Նրա խոսքով` էստոնացիները հատկապես տպավորված են հայերի` միմյանց սատարելու կարողությամբ:

Առաքելության շրջանակում մասնավորապես ռուս անվանի երգիծաբանՄիխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն եւ ռուսական լեգենդար DDT խմբի համերգը իսկական տոն էին երեւանցիների համար: Քաղաքացիական նախաձեռնության նպատակն էր Հայաստանի հին մշակույթին եւ պատմությանը ծանոթանալը եւ արտերկրում այլ մշակույթները ներկայացնելը։

Բանախոսընաեւ հույս հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները նոր զարգացում կապրեն:

Ռուսաստանյան լեգենդար DDT ռոք խումբըհունիսի 16-ինհամերգով հանդես եկավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում՝ եզրափակելով «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնությունը: «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» իրականացմանը աջակցում էին ՀՀ մշակույթի եւ Արտաքին գործերի նախարարությունները:

Հայերեն English

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից