Հակամարտությունների կարգավորման հարցը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման խորհրդաժողովի օրակարգում է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ տարածքի համընդհանուրսպառնալիքների ու մարտահրավերների, հակամարտությունների կարգավորման, սպառազինությունների վերահսկողության և Աֆղանստանին վերաբերող հարցեր կքննարկվեն ԵԱՀԿ Անվտանգության վերանայման ամենամյա խորհրդաժողովում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից, հունիսի 19-ինՎիեննայում կայանալիք խորհրդաժողովի առանցքային թեման կլինի ռազմաքաղաքական ասպեկտների քննարկումը Եվրատլանտյան և Եվրասիայի անվտանգության զարգացման համատեքստում: Խորհրդաժողովը կկրի«Հելսինկի +40-ին ընդառաջ անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին ընդհանուր պատասխանների հայտնաբերում» խորագիրը:Այն մասն է կազմում Հելսինկի +40 գործընթացի, որի նպատակն է ԵԱՀԿ-ի ամրապնդումը ևաշխուժացումը, ինչպես նաև այն նվիրված է 2015 թվականի Հելսինկիի Եզրափակիչ ակտի40 - ամյակին:
ԵԱՀԿ57 երկրների հետազոտողներ և փոձագետներ, ԵԱՀԿ
գործընկերներ և միջազգային/տեղական կազմակերպություններ կքննարկեն միջազգային անվտանգությանն սպառնացող վտանգներն ու մարտահարվերները, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, պայմանական սպառազինությունների վերահսկման, փոխվստահության և անվտանգության կառուցման միջոցառումները, նաև ` Աֆղանիստանին վերաբերող խնդիրներ: