Հասարակական

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների անդամ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների անդամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականների համար նոր հնարավորություններ կընձեռնի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով:

ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում