Հասարակական

Շրջանառության մեջ դրվեց Հայաստանում կոնյակագործությանը նվիրված նամականիշը

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ դրվեց Հայաստանում կոնյակագործությանը նվիրված նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոնյակագործությանը նվիրված նամականիշը հունիսի 18-ից շրջանառության մեջ դրվեց:Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ եւ հին քանդակ, որին պատկերված են թագավորի զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթը ձեռքներին:Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագիր ունեցող այս նամականիշը տպագրել են Ֆրանսիայի Կարտոր տպարանում` 40 հազար տպաքանակով:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ միջազգային հարաբերությունների եւ ֆիլատելիայի միավորի ղեկավար Աննա Ղուկասյանը նշեց, որ շարունակվում է անցած տարի լույս տեսած հայկական այբուբենին նվիրված նամականիշների շարքը` այս տարի համալրելով եւս յոթ նամականիշով: «Ավանդական արվեստների թեման մենք պահպանում ենք` ներկայացնելով Հայաստանում հայտնի արտադրությունները»,- ասաց նա:

Ղուկասյանը նշեց նաեւ, որ արդեն հավանության է արժանացել եւ շուտով շրջանառության մեջ կդրվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նամանականիշերի շարքը:

Ղուկասյանի խոսքով` թողարկվել է նաեւ 8 համատեղ նամականիշ` Ռուսաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Բուլղարիայի եւ այլ երկրների հետ:«Համատեղ թողարկումները Հայաստանում բավականին լավ են ստացվում: Ունենք լոբբինգ անող համայնքներ, որոնք մեզ շատ են օգնում»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում