Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Թուրքիան կրկին դիմում է սպառնալիքների քաղաքականությանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչողօրինագծի ներկայացման կապակցությամբ ինչպես միշտթուրքական կողմը դիմել է սպառնալիքների և շահարկումների քաղաքականությանը:Ինչպեսհաղորդում է«Արմենպրես»-ը` այս մասին գրում է Կրասնոդարում թողարկվող«Երկրամաս» հայկական թերթը` հավելելով, որՂրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի անդամՄուստաֆա Ձեմիլևը սպառնացել է օրինագծի հեղինակներին ընդունման հնարավոր հետևանքներով, իսկ Ուկրաինայի խորհրդարանին և իշխանություններին`Ադրբեջանի, Թուրքիայի և այլ թյուրքական ժողովուրդների հետ հարաբերությունների վատացմամբ:
1915-1922 թվականներիՀայոց ցեղասպանությունըճանաչող օրինագիծը ներկայացվելՈւկրաինայի Գերագույն ռադա 2013 թվականի հունիսի 7-ին: Օրինագծի հեղինակներն են Ուկրաինայի խորհրդարանիպատգամավորներ Արսեն Ավակովը, Վիլեն Շատվորյանը և Նվեր Մխիթարյանը:
Օրենքի նախագիծը մասնավորապես նախատեսում է Ուկրաինայի կողմից 1915-1922 թվականներիՀայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հաստատումը:«Ցեղասպանության հարցը միջազգային մակարդակով կարևոր նշանակություն ունի: Այն ակտուալ է նաև Ուկրաինայի համար... Ուկրաինայում բնակվող ավելի քան կես միլիոն հայ համայնքի համարցեղասպանության ճանաչման խնդիրը բացառիկ կարևորություն ունի», - նշվում է օրինագծում ևառաջարկվում ցեղասպանությունը ճանաչել պետական մակարդակով։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը 1987թ. ճանաչել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Նույն թվականին Եվրոպական խորհրդարանը 1915-1922 թթ. դեպքերը ցեղասպանություն որակելու որոշում էր կայացրել։Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Կանադան, Ռուսաստանը, Ֆրանսիան,Իտալիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Լեհաստանը, Լիտվան, Չիլին,Սլովակիան, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան,Նիդեռլանդները,Բելգիան,Վատիկանը,Լիբանանը,Կիպրոսը,ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը։