Հասարակական

Արարատի մարզում ծիրանի մթերման խնդիրներն արդեն կարգավորված են. վստահեցնում է գյուղնախարարը

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում ծիրանի մթերման խնդիրներն արդեն կարգավորված են. վստահեցնում է գյուղնախարարը

ԱՄԱՍԻԱ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ծիրանի մթերման հետ կապված խնդիրներն արդեն կարգավորված են: Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:Արտաշատի շրջանի մի քանի համայնքների բնակիչներ իրենց դժգոհությունն էին արտահայտել ծիրանի մթերման համար առաջարկվող ցածր գնից եւ փակել փակելով ճանապարհները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ քիչ առաջ են իրեն զեկուցել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն, Այգեզարդ եւ Նարեկ համայնքների բնակիչները դժգոհում են, որ ծիրանն արտահանող մի քանի ընկերություններ նվազեցրել են մթերման գները: «Ես այս պահին գտնվում եմ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, սակայն այնտեղ եմ ուղարկել իմ երկու տեղակալներին, խոսել եմ մարզպետի պաշտոնակատարի հետ, եւ արդեն կարգավորել ենք բոլոր խնդիրները»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը նշեց նաեւ, որ խոսել է «Սպայկա» ընկերության տնօրենի հետ, եւ ընկերությունն արդեն Արտաշատ է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ այնտեղ 500 դրամով ծիրանի մթերում կազմակերպելու համար: «Իհարկե եղել են մի քանի ընկերություններ, որոնք գինը մինչեւ 400 դրամ իջեցրել են, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորված է»,- ասաց նախարարը: Գյուղացիները դժգոհել են նաեւ այն բանից, որ մթերողները չեն կշռել ապրանքը, այլ վերցրել են այն արկղերով՝ մեկ արկղի դիմաց վճարելով 4000 դրամ, իսկ գյուղացիները պնդել են, որ մեկ արկղը կշռում է ոչ թե 10, այլ մինչեւ 13 կիլոգրամ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը հանձնարարել է մթերողներին անպայման կշռել ապրանքը եւ մթերել այն 500 դրամով: «Այժմ «Սպայկա» ընկերությունն այնտեղ աշխատում է այս պայմաններով: Խնդիրն արդեն լուծված է, եւ ես կարծում եմ, որ դժգոհություններ այլեւս չեն լինի»,- ավելացրեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում