Հասարակական

Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը և մասնակցել 90-ամյա վետերանի ծննդյան տարեդարձին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը և մասնակցել 90-ամյա վետերանի ծննդյան տարեդարձին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 17-ին այցելել և շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90-ամյակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Պողոսյանը:

«Հովիկ Աբրահամյանն այդ կնոջ հետ հանդիպել էր Հաղթանակի օրը Մոնումենտում, որտեղ էլ Ռոզալիա Աբգարյանը Ազգային ժողովի նախագահին հրավիրել էր իր ծննդյան 90-ամյակին: Հովիկ Աբրահամյանը էլ խոստացել էր, որ կմասնակցի և երեկ գնացել էր շնորհավորելու»,- հայտնեց Գոհար Պողոսյանը:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող ամենաերիտասարդ վետերանը 87 տարեկան է, իսկ ամենատարեցի տարիքն անցնում է 100-ը:Հայաստանում վետերանների թիվը ապրիլի 1-ի դրությամբ 1850 է: Եթե Հաղթանակի 65-ամյակը մենք տոնում էինք 3500 վետերանների հետ, ապա այսօր նրանք ընդամենը 1850-ն են: Համաձայն վիճակագրության` ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում