Արցախում Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գաղափարը կիրագործվի մինչեւ սեպտեմբեր
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գաղափարըկիրագործվի մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Այս մասինՍտեփանակերտում ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովիկ Եվրեյանի, Տիգրան Խաչիկյանի, Կարեն Ամիրյանի, Հովհաննես Թորոսյանի, Ավետիք Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիպման արդյունքում Արցախի խորհրդարանում Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գործընթացը դրվել է գործնական հիմքերի վրա:
Քննարկվել են նաեւ ԼՂՀ-ում Երիտասարդական խորհրդարանի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, որոնց կապակցությամբ պետաիրավական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց նկատառումներն ու վերապահումները: Միաժամանակ քննարկվել են նաեւ երիտասարդական երկու խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ համատեղ երիտասարդական գիտաժողով կազմակերպելու գաղափարը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական ուղիներին եւ առկա խնդիրներին:
Հունիսի 15-ին ԵԽ պետաիրավական հանձնաժողովի անդամներին ընդունել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Քննարկվել են ԼՂՀ-ում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, պետական մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության իրավական հիմքերին եւ ոլորտի օրենսդրական կարգավորման հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հացեր: