Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը Էրեբունիում կվերսկսի պեղումները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը Էրեբունիում պեղումներ կանցկացնի հուլիսի սկզբից: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնիվարիչ Հասմիկ Ազիզյանը, պեղումները կշարունակվեն մեկ ամիս:
Ազիզյանը տեղեկացրեց, որնախատեսված ուսումնական պեղավայրումայս պահին պեղումներ են իրականացնում նաեւպատանի հնագետի դպրոցի սաները:«Պատանի հնագետի դպրոցում դասընթացները մեկնարկել են մայիս ամսից: Մեկ ամիս տևող հնագիտության մասին տեսական պարապմունքներին, ինչպես նախորդ տարի, հաջորդում են գործնական պեղումները»,- ասաց նա:
Անդրադառնալով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի առաջիկա ծրագրերին` Հասմիկ Ազիզյանը նշեց, որ արգելոց-թանգարանի կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների բարելավման շրջանակում նախատեսվող «Ուրարտական խոհանոց»-ի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակում են մնալ օրակարգում, և համապատասխան ներդրումների դեպքում այս բաղադրիչը միանգամայն իրականանալի կլինի և գրավիչ զբոսաշրջիկների համար: Նա նաև հավելեց, որ ուրարտական խոհանոցի կազմակերպումը ցույց կտա մեր նյութական և ոչ-նյութական ժառանգությունների անխզելի միասնությունը:
Էրեբունիում պեղվել են 5 շտեմարաններ, գինու վեց մառաններ, ուր տեղադրված են եղել մոտ 200 խոշոր կարասներ: Դրանցից մի քանիսն ունեն տարողության մասին սեպագիր և հիերոգլիֆ նշաններ: Էրեբունիի պեղումներից հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական գտածոներ` տարբեր տեսակի նետասլաքներ, շեղբեր, հալոցներ, կաղապարներ, մետաղյա զարդեր (ապարանջաններ, մատանիներ և այլն), ուլունքներ, ձիասանձեր և այլն: Գտնվել են նաև քարից, բրոնզից և ոսկրից պատրաստված գլանաձև, կոնաձև և կշռաքարի ձև ունեցող կնիքներ: Դրանք ունեն տնտեսական, ինչպես նաև տեղեկատվական և որոշակի պաշտամունքային նշանակություն:
Գտնված 2 նույնօրինակ սեպագիր արձանագրությունները համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագիրը: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների համար: 2008 թվականից ամրոցում և դրան հարակից բլրի լանջին պեղումներ են իրականացվում հայկական և հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի կողմից: 2010թ. հունիսի 7-18-ը Էրեբունի միջնաբերդում իրականացվող հայ-ֆրանսիական համատեղ պեղումները լուս աշխարհ բերեցին ուրարտական որմնանկարի մնացորդներ և վան-տոսպյան մշակույթին բնորոշ 3 սափորների մնացորդները: Հետագա անվտանգ պահպանության նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և արգելոց-թանգարանի ձեռնարկած անհապաղ փրկչականգործողությունների շնորհիվ որմնանկարը ամրակայվեց, տեղափոխվեց և պահվում է արգելոց-թանգարանում