1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցերը կլուծի առաջիկա 48 ժամվա ընթացքում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է անգլիական The Telegraph-ը` նշելով, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշել է գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականն ավելացնում է, որ Մխիթարյանով հետաքրքված է նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Մի շարք անգլիական եւ միջազգային ԶԼՄ-ները վերջին շրջանում տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպանը տեղափոխվի «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիացիները պատրաստ են վճարել 22 միլիոն ֆունտ ստերլինգ: