Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 84 տարեկան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 84 տարեկան:

«Պետրոսյանը շատ էր սիրում Հայաստանը, հայրենակիցներին: Գտնվելով հայրենիքից դուրս` լավ էր զգում մայրաքաղաքի զարերակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանին հիշելիս ասաց Երեւանի եւ Հայաստանի նախկին չեմպիոն Գագիկ Հակոբյանը:Հիշելով Պետրոսյանի անցած շախմատային ուղին` Հակոբյանը շեշտեց, որ մինչ չեմպիոնի նվաճման հաղթական օրը, Պետրոսյանի փառքի ճանապարհը լի էր դժվարություններով եւ բարդություններով: «Այո, Պետրոսյանը մարզական մեծագույն սխրանք գործեց, իսկ այդ ամենը հաղթահարելու համար ինչպիսի կամք եւ համառություն, տաղանդ ու բնավարություն պահանջվեց»,- ասաց նա:

Պետրոսյանը հազար թելով կապված էր Հայաստանին: Նույնիսկ վերլուծությունների կամ կայծակնային խաղերի ժամանակ, երբ Պետրոսյանը հնարամիտ քայլ էր գտնում. հպարտությամբ բացականչում էր. «Ախ, ինչ ասես, որ չեն տեսնում իմ հայկական հին աչքերը»:

Հակոբյանն ուրախությամբ հիշեց, որ Պետրոսյանի այն ցանկությունը, որ ուզում էր հայկական շախմատը միշտ տեսնել իր իսկական բարձրունքին, վաղուց արդեն իրականություն է: «1963 թվականի հաղթանակը վճռորոշ եղավ Հայաստանում շախմատային արվեստի մասսայականացման եւ զարգացման համար: Մեր շախմատիստները շարունակում են փայլել համաշխարհային ամենախոշոր մրցաբեմերում: Այնպես որ, այսօր փոքրիկ Հայաստանը շախմատային հզոր պետությունների մեջ իրավմամբ զբաղեցնում է առաջակարգ դիրքերը»,- ավելացրեց նա:

Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին: Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացելՄ. Բոտվիննիկիհետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելովԲ.Սպասկիին։ 1969 թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Հայերեն English

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան