1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Լիվերպուլ»-ի երեք ձեռքբերումներից մեկը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին գրում է Liverpool echo կայքը` հավելելով, որ «Լիվերպուլ»-ը նպատակ ունի գնել 3 ֆուտբոլիտներ, որոնց մեջ մտնում է նաեւ Հենրիխ Մխիթարյանը:
Այս տրանսֆերային շրջանի ընթացքում «Լիվերպուլ»-ի կգնի իսպանական «Սեւիլիա»-ի ֆուտբոլիստ Լուիս Ալբերտոնին, Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ «Սպորտինգ»-ից` Տիագո Իկորին: Նշվում է, որ «Լիվերպուլ»-ը պատրաստ է վճարել Մխիթարյանի համար պահանջվող 22 միլիոն եվրոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվեց 2010-ին: Վերջինս «հանքափորների» կազմում հասցրել է դառնալ Ուկրաինայի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: