Արթուր Աբրահամի հաջորդ հավանական մրցակիցը Նամիբիայի ներկայացուցիչն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել նամիբիացի Վիլբերֆորս Շիխեպոյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Աբրահամի պաշտոնականկայքը` մեջբերելով հայազգի բռնցքամարտիկի խոսքերը. «Սա ոչ թե հասարակ մենամարտ է, այլ կարեւոր մարտ, քանի որ Շիխեպոն WBO վարկածի top 10 մարզիկներից է: Իսկ իմ երկրպագուները ցանկանում եմ միայն հաղթանակներ, և ես կնվիրեմ նրանց այդ հաճույքը»,-խոստացել է Աբրահամը:
Մենամարտն ամենայն հավանականությամբ կկայանա օգոստոսի 24-ին: