Հասարակական

Հայաստանն ու Արցախը պետական գույքի կառավարման ոլորտում երկամյա համատեղ ծրագիր կիրականացնեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Արցախը պետական գույքի կառավարման ոլորտում երկամյա համատեղ ծրագիր կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա աշխատանքային այցով հունիսի 9-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը, այցի ծրագրում հանդիպումներ են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այցի նպատակն է քննարկել պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, համագործակցության խթանման հարցեր: Հունիսի 10-ին Ստեփանակերտում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի, որով կամրագրվեն ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և ԼՂՀ կառավարության աշխատակազմի միջև ոլորտի զարգացմանն ուղղված գործակցության քայլերը:

Փաստաթղթով հստակեցված է նաև 2013-2014թթ. իրականացվելիք համատեղ աշխատանքային ծրագրերի ժամանակացույցը: Մասնավորապես նախատեսվում է համագործակցել օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան՝ պետական գույքի կառավարումը կատարելագործելու, պետական գույքի գույքագրման ու հաշվառման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և այլ ուղղություններով: Կողմերը կաջակցեն միմյանց պետական գույքի հաշվառման բազայի ստեղծման, պետական բնակարանային ֆոնդի հաշվառման և զարգացման ռազմավարության մշակման և այլ հարցերում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում