Սաուդյան Արաբիայի արքայազնը դատի է տվել Forbes ամսագրին իր սեփականությունը պակաս ներկայացնելու համար
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արքայազն ալ-Վալիդ բեն Թալալը հայց է ներկայացրել ընդդեմ Forbes ամսագրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել են բրիտանական ԶԼՄ-ները: Դատարան դիմելու իր քայլը արքայազնը պատճառաբանել է նրանով, որ ամսագիրն իր հրապարակման մեջ սխալ է նշել իր նյութական վիճակը:
Forbes-ը գնահատել է արքայազնի գույքն ու ունեցվածքը 20 մլրդ դոլար: Մինչդեռ, Թալալի հայտարարությամբ, ինքը 30 մլրդ դոլարի սեփականատեր է: