Քաղաքականություն

ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Բիշքեկում մայիսի 28-ին մեկնարկող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու փաստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս առիթով տարատեսակ կարծիքների առնչությամբ Panorama.am-ի խնդրածմեկնաբանությանն ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է.

«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր եւ ակտիվ անդամ է եւ միշտ իր մասնակցությունն է բերում կազմակերպության բոլոր միջոցառումներին։ Այս անգամ եւս արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցեցին մայիսի 27-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին հանդիպումներին եւ ապա նաեւ` համատեղ նիստին։

Մայիսի 28-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը ինչպես նշված է ՀԱՊԿ կայքում, նվիրված է կենտրոնասիական խնդիրների քննարկմանը։

Հայաստանի Նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը եւ այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում