Կարկտահարությունից «ապաքինվելուց» մինչեւ գազի թանկացման վերաբերյալ թեժ քննարկումներ. շաբաթվա ամփոփագիր

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթը կարեւոր նշանակություն ունեցավ Հայաստանի` հատկապես տնտեսական ու սոցիալական ոլորտներում առաջիկա հինգ տարում իրականացվելիք աշխատանքների ամրագրման եւ իրականացման հեռանկարում. խորհրդարանն ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը76 կողմ և 41 դեմ ձայներով:Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ` ծրագրով մտադիր են ավելի արագ տեմպերով հանրապետությունում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որի համար այժմ հաշվարկներ են ընթանում: Հուլիսի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հասցնել 45 հազար դրամի:

Նույն ծրագրով սպասվում են նաեւ կենսաթոշակների բարձրացում, գերսատեսչությունների գործունեության` մասնավոր հատվածի կողմից վերահսկում, աղքատության կրճատում, աշխատատեղերի ստեղծում եւ երկրի համար կարեւոր այլ խնդիրների լուծում:

Նոր ձեւավորված կառավարության նոր ծրագիրը միանշանակ չընդունվեց Ազգային ժողովի պատգամավորների, հատկապես` ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների կողմից. նրանք ծրագիրը համարեցին ոչ այնքան իրատեսական, թեպետ «դրական միտումներ նկատում էին»: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան հնչեցրած քննադատություններին, հայտարարեց, որդրանք գրոշի արժեք չունեն, քանի որ ընդդիմությունը չներկայացրեց այլընտրանքային ծրագիր: «Ես չլսեցի մի կարևոր բան՝ այլընտրանքային ծրագիր: Քննադատելու հետ մեկտեղ պետք է լինի այլընտրանքային ծրագիր, բայց ընդդիմությունը դա երեւի մոռացել է: Այդ քննադատությունն այլևս գրոշ չարժե»,- շեշտեց նա:

Ծրագրի` խորհրդարանում ներկայացման ժամանակ եւ, առհասարակ, երկրի քաղաքական ու տնտեսական շրջանակների քննարկման հարցերիի հարցը դարձյալ գազի սակագնի բարձրացումն էր: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որկառավարությունը ներկայում օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազը լինի հնարավորինս ցածր գնով: Բացի դրանից, մտադիր են գազի սակագինը երեսուն տոկոսով սուբսիդավորել և այդ նվազեցման մեխանիզմները կներկայացնեն, երբ Ռուսաստանի հետ կստորագրեն պայմանագիր այս խնդրի լուծման վերաբերյալ:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որԻրանի կողմից առաջարկվող գազն ավելի թանկ է, քան այն գինը, որն առաջարկում է Ռուսաստանը: Նա հերքեց խոսակցություններն այն մասին, որ Իրան-Հայաստան գազատարը «Հայռուսգազարդ» ընկերությանն է տրամադրվել Ռուսաստանի ճնշումների ներքո: 40 կիլոմետր երկարությամբ գազատարը շահագործելու համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, եւ այն հանձնել են մի ընկերության, որն ուներ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, սարքավորումներ եւ տեխնիկա` այն շահագործելու համար.ոչ թե վաճառել են այդ գազատարը, այլ ուղղակի այն շահագործման են հանձնել:Իրանն այսօր բավականին բարձր՝ 335 դոլարով է գազը վաճառում Թուրքիային, հաջորդ տարի այդ գինը կհասնի 440 դոլարի, հետևաբար դժվար է ակնկալել, որ Իրանը մեր երկրին ռուսականից ցածր գնով գազ կմատակարարի: Արմեն Մովսիսյանի կարծիքով` իրանական գազը ռուսականին այլընտրանք դիտարկել հնարավոր չէ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ հայտարարեց, որ գազի համար հիմնավորված է համարում 156 դրամ սակագինը: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել, եւ ամեն ինչ պարզ կլինի միայն դրանց ավարտից հետո: Դա էլ, հավանաբար, կթանկանա մոտ 7-8 դրամով:

Հաջորդ ոչ պակաս կարեւոր հարցը հանրապետությունում կարկտահարությունից տուժած համայնքներին պետական աջակցության չափի ու տրամադրման հստակեցումն էր: Վերջնական հաշվարկներից պարզվեց, որկորուստները կազմում են 20-25 մլրդ դրամ: Տուժել են 46 համայնքներ` 11 հազար հարյուր հեկտար, որից 2900 հեկտարը խաղողի այգիներ են, 3100 հեկտարը` պտղատու այգիներ, իսկ 5200 հեկտարը՝ բանջարաբոստանային եւ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Գյուղնախարարի խոսքով` 22 համայնքներից այն գյուղերը, որտեղ բնակչությունը հարյուր տոկոսով է տուժել, հողի հարկից ազատվում էհարյուր տոկոսով, իսկ մասնակի տուժած համայնքներում` հիսուն տոկոսով: գյուղացիական բոլորտնտեսություններին ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Գյուղացիների վարկային պարտավորությունները եւս կփոխվեն. եթե մարդիկ կան, որ հարյուր տոկոսով կորցրել են իրենց խաղողի բերքը, նրանց համար հարկերը պետք է հետաձգվեն երեք տարով, քանի որ խաղողի այգիները վերականգնումը երկար ժամանակ է պահանջվում, պտղատու այգիների դեպքում՝ մինչև 2 տարով, բանջարաբոստանային կուլտուրաներինը՝ 1 տարով:

Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության` վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր անդամները, առընթեր մարմինների ղեկավարները, բոլոր մարզպետներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:

Որոշ գործարարներ արդեն փոխանցում են կատարել կարկտից տուժած գյուղացիներին օգնելու հիմնադրամին` 2 միլիոնական դրամ: Իր մեկ ամսվա աշխատավարձն է փոխանցել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Եղանակային «անակնկալները», սակայն ասյքանով չսահմանափակվեցին.մայիսի 25-ի կարկուտը կրկին վնասների պատճառ դարձավ Արմավիրի եւ Լոռու մարզերի համայնքներում:

Հայաստանի ավիացիոն ոլորտում փոփոխություններ գրեթե չարձանագրվեցին: «Արմավիա» ավիաընկերությանը փոխարինելու համար կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը դեռ ոչ մի ավիաընկերություն հայտ չի ստացել: Վարչություն է դիմել կանադական KNM aviation ընկերությունը, որը ավիացիոն ոլորտում խորհրդատվություն է տրամադրում` աջակցություն առաջարկելով ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցում:

Իսրայելական «Արկիա» ավիաընկերությունը հունիսի 5-ից կվերականգնի Թել Ավիվ-Երեւան-Թել Ավիվ ուղղություներով կանոնավոր չվերթները: Առաջին չարտերային չվերթը Թել Ավիվից Երեւան տեղի կունենա մայիսի 28-ին: Իսրայելն արդեն հայերի համար պարզեցրել է նաեւ վիզաների տրամադրման գործընթացը:

Շաբաթն աչքի ընկավ նաեւ արտաքին քաղաքականության դաշտում:Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա)եւ Յան Քելիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրանքքննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Համանախագահներն այս անգամ չայցելեցին Արցախ:Այցի ավարտին եռախագահները հայտարարեցին, որ մտադիր են այս տարվա ընթացքում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Ռուսաստանի ԱԳ նածարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության մասին նշեց, որ ոչ ոք չի պատրաստվում «ձեռքերը լվանալ»: «Մենք ամեն կերպ կփորձենք օգնել, ստեղծել պայմաններ այդ խնդրի լուծման համար: Չնայած հասկանալի է, որ այն լուծել կարող են միայն անձամբ շահագրգիռ կողմերը, իսկ մենք կնպաստենք դրան: Այստեղ չի կարելի արագ գնահատականներ տալ այն առումով, որ եթե առկա է լճացում, ուրեմն ոչինչ չի ստացվի: Վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի գտնել փոխզիջումներ` հաշվի առնելով կողմերի իրավական շահերը: Սկզբունքորեն, բանակցությունների դժվարությունները պայմանավորված են հենց հակամարտության դժվարությամբ և խորությամբ: Այնպես որ մենք կշարունակենք փոխզիջումներ փնտրել»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ի դեպ,Կաննի կինոփառատոնի ռուսաստանյան տաղավարում ներկայացված չորս կինոնախագծերի թվում եղել է «Ֆլորիստ» ֆիլմը, որն ամերիկացի Ջեֆ Գալուստյանի կողմից գրված պատմություն է Լեռնային Ղարաբաղի մասին:Մեծ աղմուկ առաջացնելու հավակնորդ ֆիլմը նկարահանելու է Մարիա Սահակյանը: Հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղում ապրող եւ մեխակներ աճեցնող Վարդանի մասին պատմությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված պատերազմը տակնուվրա է անում 60-ամյա տղամարդու կյանքը:

Իսկ Ադրբեջանն իր ամբողջ ուշադրությունն այս շաբաթ բեւեռեց«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ունեցած սկանդալի հարթման ջանքերին` հայտարարելով, թե Ռուասատանի ներկայացուցչին տրված ձայները «տեղ չեն հասել» եւ չեն հաշվարկվել: Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարությամբհերքեց այդ տեղեկությունը` Ադրբեջանին անուղղակիորեն մեղադրելով ստախոսության մեջ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր ներկայացվեց Շոտլանդիայի խորհրդարան` ստանալով մեծամասնության աջակցությունը: Միջնորդագրի տակ ստորագրել են Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը` 129 պատգամավորներից 65-ը, որոնք ներկայացնում են քաղաքական բոլոր ուժերը:Միջնորդագիրը ներկայացրել է Էդինբուրգից ընտրված պատգամավոր Մարկո Բիագին:

Իսկ պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին թուրքական դատարանի կողմից 13.5 ամսվա դատապարտելու որոշման դեմ հանդես եկան թուրք մտավորականները: «Մի խումբ աթեիստներ» էլ հայտարարեցին, որ քննադատում են իշխանություններին իրենց գործողությունների համար` ընդգծելով, որ Թուրքիայում շարունակվում են սահմանափակումներ կիրառվել խոսքի ազատության նկատմամբ:

Ազատ արձակվեց Հալեպից Բեյրութ մեկնելու ճանապարհին առեւանգված հայտնի մտավորական Հակոբ Միքայելյանը: Նա առևանգվել էր իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից:

Հանրապետության 1400 դպրոցներում մայիսի 24-ին անցկացվեց շրջանավարտների ավարտական միջոցառումը. 30 հազար աշակերտներ ավարտում են ավագ դպրոցը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց Գառնիի ավագ դպրոցի աշակերտների «Վերջին զանգի» արարողությանը:

Հայաստանն, ի դեպ, առաջիկայում սպասում է աշխարհահռչակ հյուրերի. իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նա Երեւանում կանցկացնի մոտ տասը օր:

Երեւան կգա նաեւՆորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը: Նա մայիսի 28-30-ը մասնավոր այցելություն կկատարի` այցելելով պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգի եւ ընթրիքի, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երեւանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները