Քաղաքականություն

Հայաստանն ու Եվրամիությունը բարձր են գնահատում սերտ համագործակցությունը. ՀՀ եւ ԵՄ պաշտոնյաներ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունը բարձր են գնահատում սերտ համագործակցությունը. ՀՀ եւ ԵՄ պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության հիմքում ընկած է համընդհանուր արժեքային համակարգը: Այս մասին նշեցՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 25-ին Երեւանում եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկի կապակցությամբ:«Այսօրվա մեր համագործակցությունը Եվրամիության հետ հենց այդ համակարգի շնորհիվ է: Իսկ այդ կապերը շատ շուտով կամրապնդվեն իրավական նոր հիմքերով, բացի դրանից, մենք ունենք էական գործընթաց, որն ուղղված է մարդկանց շփումների ակտիվացմանը: Խոսքս Ասոցացման համաձայնագրի և վիզաների դյուրացման գործընթացի մասին է: Փաստաթղթերն արդեն ստորագրված են և այժմ գտնվում են վավերացման գործընթացում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց փոխնախարարը և ավելացրեց, որ ԵՄ-ը Հայաստանի համար շատ կարևոր աջակից է:

Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան եւս ընդգծեց, որԵվրամիություն-Հայաստան հարաբերությունները սերտանում են, և Եվրոպայի օրը ևս մեկ հնարավորություն է նշելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորությունը: Դեսպանը շեշտեց, որ իրենց նպատակը հարևան երկրներում, այդ թվում և Հայաստանում, կայունություն ու առաջխաղացում ապահովելն է: «Մենք շուտով Հայաստանի հետ կավարտենք բանակցություններ մի շարք կարևոր համաձայնագրերի շուրջ, որոնք ավելի կակտիվացնեն քաղաքական և կամրապնդեն առևտրային հարաբերությունները: ԵՄ-Հայաստան համագործակցությունն առավելապես ակտիվ է քաղաքական, առևտրային, տնտեսական ոլորտներում, որը կարող է տեղի ունենալ միայն ապահով և անվտանգ միջավայրում»,-ասաց դեսպանը` հավելելով, որ Հայաստանում ԵՄ-ի աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում նաև մարդու իրավունքների, կրթության, ինտեգրման և այլ թեմաներով:

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Անրի Ռենոն, ով նույնպես ներկա էր Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցռման բացմանը, հայերեն ողջունեց լրագրողներին ու հյուրերին: «Բարև ձեզ: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և ողջունում եմ ձեզ»,-ասաց դեսպանը` մայրենի լեզվով անցում կատարելով ԵՄ-Հայաստան համագործակցության թեմային: Նրա գնահատմամբ՝ Եվրոպան նախատեսված չէ քաղաքականության համար և մեր ապագան է: «Այն հնարավորություն է տալիս բացել երկրների միջև եղած սահմանները: Ամբողջ Եվրոպան, հատկապես Ֆրանսիան, պատրաստ են աջակցել Հայաստանին ու համագործակցել վերջինիս հետ հաստատելով վառ բարեկամություն»,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Հայաստանում մեկնարկել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները:Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս. Եվրոպայի օրը Հայաստանում կնշանակվորվի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում