Վճռաբեկ դատարանի բոլոր որոշումները պատճառաբանված են. Արսեն Բաբայանը մեկնաբանել է փաստաբանների հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի բոլոր որոշումները պատճառաբանված են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետԱրսեն Բաբայանը` անդրադառնալով հիսուն փաստաբանների հայտարարությանը, ըստ որի` հունիսի 10-11-ը նրանք դատադուլ են անելու ընդդեմ Վճռաբեկ դատարանի:«Վճռաբեկ դատարանի կողմից տրված պատճառաբանությունն ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված ծավալին: Դա ոչ միայն հայկական դատական համակարգի մոտեցումն է, այլ նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանի հայտնած դիրքորոշումը»,-ասաց Բաբայանը:

Նա նաև նշեց, որ մի քանի տարի առաջ, երբ նույն հարցով որոշ փաստաբաններ դիմել էին Մարդու իրավուքների եվրոպական դատարանին` վիճարկելով պատճառաբանությունների ծավալի հարցը, ՄԻԵԴ-ը փաստեց, որ պատճառաբանությունն ամբողջովին բավարար է, եթե նշվում է կոնկրետ օրենքն ու հոդվածը, որին չի համապատասխանել ներկայացվող պահանջը:Հարցին` արդյոք դատական համակարգում ամեն ինչ հարթ է և չկա փոփոխությունների կարիք` Բաբայանը նշեց, որ դատական համակարգում փոփոխությունների կարիք կա այնքան ժամանակ, քանի դեռ հանրության հարյուր տոկոսը չի վստահում դատարաններին:«Այսօր մենք ունենք անվստահության շուրջ երեսուն տոկոս, որը փաստվեց վերջերս անցկացված խորը մասնագիտական ուսումնասիրություններով և դա հիմք ընդունելով` դատական համակարգն անընդհատ փոփոխությունների և բարեփոխումների կարիք ունի»,-նշեց Բաբայանը:

Նա նաև առանձնացրեց այն կարևոր երաշխիքները, որոնք առաջնային են դատական համակարգում:«Շատ կարևոր երաշխիք է դատարանի անվտանգությունը, դատական իշխանության անկախության հարցը, ինչպես նաև կոռուպցիայի բացառումը, արդար դատաքննությունը և մի շարք այլ երաշխիքներ»,-ասաց Արսեն Բաբայանը:

Շուրջ 50 փաստաբաններ հայտարարել են, որ հունիսի 10-11-ըգործադուլ ու դատադուլ են անելու, որով իրենց բողոքն են արտահայտելու Վճռաբեկ դատարանի դեմ : Փաստաբանները բողոքում են, որ դատարանը «կամայականության սկզբունքով է որոշում, թե որ գործը ընդունել վարույթ և չի պատճառաբանում, թե ինչու է հետ ուղարկվում բողոքը»:

Հայերեն

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը