1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ է արձակվել հինգ օր առաջ Հալեպից Բեյրութ մեկնելու ճանապարհին առեւանգված հայտնի մտավորական Հակոբ Միքայելյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուրը փոխանցում է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը:Հակոբ Միքայելյանն արձակագիր է, Հալեպի բարեգործական վարժարանի տնօրենը: Նա առևանգվել էր իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից:
2011 թվականի մարտից մինչ օրս Սիրիայի իշխանությունների և ըննդդիմության հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: Մեկ միլիոնից ավելի մարդ արտագաղթել է երկրից: Զոհերի թվում նաեւ մի քանի տասնյակ հայեր են: Բազմաթիվ հայեր էլ առեւանգվել են եւ ազատ արձակվել միայն փրկագիր վճարելուց հետո: