1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հրավեր է ուղարկել Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային Սիրիայի գծով մայիսի 29-ին անցկացվելիք նիստին մասնակցելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հուսեին Ամիր Աբդոլլահիյանը:
«Չնայած հակադիր դիրքորոշումներին, մենք հրավիրել ենք Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային: Նրանց սեփական ընտրությունն է` ընդունել հրավերը, թե ոչ: Այդ նիստը կարող է ազդեցություն ունենալ եւ վերջ դնել դիմակայությանը Սիրիայում ու ազգային եկրխոսություն ստեղծել: Նիստին կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներ», -նշել է նա: