Քըրք Քրքորյանը սովորական ստախոս է անվանել իր նախկին կնոջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը պատասխանել է իր նախկին կնոջ այն հայտարարությանը, ըստ որի` ինքը պատանդառված է, վատ վիճակում եւ խնամքի կարիք ունի:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան TMZ կայքը, Քըրք Քրքորյանը ստախոս եւ ագահության մոլուցքով տառապող է անվանել իր նախկին կնոջը՝ Լիզա Բոնդերին: «Լիզան հասարակ ստախոս է: Միակ մարդը, որի հանդեպ նա երբեւէ հոգ է տարել, դա հենց ինքն է»,-ասել է Քրքորյանը: Նա պատմել է, որ Լիզան խաբեության է դիմել նույնիսկ այն ժամանակ, երբ փորձել է իրեն ապացուցել, որ Կիրան իր աղջիկն է: Նա պատմել է, որ իր նախկին կինն իր մոտ է բերել իր իսկական երեխայի ԴՆԹ-ն եւ հավատացրել է իրեն, որ դա Կիրայի ԴՆԹ-ն է եւ նա իր աղջիկն է:

Թեեւ Քըրքը պարզել է, որ Կիրան իր աղջիկը չէ, սակայն համաձայնել ի բարօրություն նրա՝ վճարել երեխային հատկացվող ալիմենտները: «Ես համաձայնեցի նրան ամսական 50 հազար դոլար վճարել, սակայն դա նրա համար բավարար չէր: Նա պահանջում էր 100 հազար դոլար: Ես համաձայնել եմ նաեւ այդ գումարը վճարել, իսկ հետո նրան միանգամից 10 միլիոն դոլար եմ տվել, որ վերջնականապես հեռու մնա ինձնից, սակայն նա հետ եկավ եւ նորից սկսեց ինձնից գումարներ պահանջել»,-ասել է Քրքորյանը:Նա հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վատ վիճակում է եւ խնամքի կարիքն ունի: Նա նշել է, որ դա Լիզայի հերթական խաբեությունն է: «Լիզան այդպիսով հույս ունի խնամակալ կարգել ինձ վրա եւ նրա միջոցով ինձանից ավելի շատ գումարներ շորթել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան լրատվամիջոցները ողողվել էին տեղեկություններով, ըստ որոնց` միլիարդատեր Քըրք Քրքորյանն անհայտ անձնաց կողմից պատանդ է պահվում, եւ նրան ազատելու դիմաց փրկագին են պահանջում: Դրանից հետո նրա նախկին կինը իրավական փաստաթուղթ էր ներկայացրել, որում ասել էր, թե 95-ամյա Քըրքը վատ վիճակում է դատարանի օգնության կարիքն ունի: Նա պնդել էր, թե Քըրքը վատ վիճակում է եւ խնամակալության կարիք է զգում, իսկ իրենց դուստր Կիրան ցանկանում է տեսնել հորը:

Հայերեն English Русский

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում