Երկու քույրեր հյուրընկալվել են ծանոթուհուն ու թալանել նրան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մայիսի 24-ին` ժամը 21.00-ին, 1974 թ. ծնված Էլինա Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 21-ին իր ծանոթներ Աստղիկ և Սոնա Հ.-երը հյուրընկալվելով իր բնակարանում՝ հյուրասենյակի զգեստապահարանի զարդատուփից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ 1975 թ. ծնված Աստղիկ և 1973 թ. ծնված Սոնա Հ.-երը հայտնաբերվել և հրավիրվել են բաժին:Կատարվում է հետաքննություն: