Աշխաբադն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենասպիտակ մարմարյա քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Itar Tass-ը, այսպիսով Թուրքմենստանը 6-րդ անգամ է հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում:Վերջին 20 տարիներին Աշխաբադում բազմաթիվ վարչական եւ բնակելի շենքեր են կառուցվել, որոնք սալիկապատված են մարմարով եւ հիանալի տեսք են հաղորդում քաղաքին:
Թուրքմենստանն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է 2001թ.՝ շնորհիվ ամենամեծ ձեռագործ գորգի: Եվս մեկ անգամ երկիրը Գինեսի գրքում է հայտնվել աշխարհի ամենամեծ դրոշի շնորհիվ:
Կարդացեք հոդվածը` Русский