Եվրոպայի օրվա կապակցությամբ ԵՄ ավտոբուսը շրջայց կկատարի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Եվրոպայի օրվա միջոցառումները կանցկացվեն Երևանից դուրս` Գյումրիում: Եվրոպայի օրը Հայաստանում կնշանակվորվի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ ավտոբուսի շրջայցի մեկնարկով, որը կազմակերպում է Երևանում ԵՄ կենտրոնը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնակատարությունները Գյումրիում կմեկնարկեն մայիսի 26-ինԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ դեսպան Տրայան Հրիսթեայի հանդիպմամբ, որտեղ կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան կմասնակցի Գյումրու «Սթայլ» պատկերասրահումցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացված կտավները ստեղծվել են մայիսի 24-ին «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց հայ արվեստագետների կողմից և ներկայացնում են եվրոպական արժեքների նրանց ընկալումները: Միաժամանակ նաև փոքրիկ տեղեկատվական տոնավաճառ կանցկացվի, որտեղ Շիրակի մարզում ակտիվ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը կներկայացնեն իրենց գործունեությունը:
Միջոցառման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն:Գյումրու թատերական հրապարակում կկայանվի ԵՄ ավտոբուսը` հնարավորություն ընձեռելով ավելին իմանալ Եվրոպական միության մասին հարցաշարերի, խաղիկների ու վիճակախաղի միջոցով, որ կներկայացնեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ցանկացած մարդ կարող է մասնակցել վիճակախաղին` հետաքրքրական մրցանակներով:
ԵՄ ավտոբուսն այդուհետև կլինի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-31-ը: ԵՄ ավտոբուսը ԵՄ կենտրոնի շարժական տարբերակն է:ԵՄ կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։
Այն հաղորդակցության մասնագիտացած հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի` հաղորդակցությանն ուղղված գործունեությունը։Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։Ծրագրի տևողությունը երկու տարի է։